5.05.2025
Մեծ Բրիտանիան կարտաքսի ռուսաստանցի 23 դիվանագետի. նրանց տրվեց մեկ շաբաթ
14.03.2018
Մեծ Բրիտանիան կարտաքսի ռուսաստանցի 23 դիվանագետի. նրանց տրվեց մեկ շաբաթ

Մեծ Բրիտանիան կարտաքսի երկրից ռուսաստանցի 23 դիվանագետի՝ ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի առնչությամբ: ՏԱՍՍ հաղորդմամբ, այդ մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Նա նշել է, որ դիվանագետներն ունեն ընդամենը մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի լքեն երկիրը:   «Պարոն Լիտվինենկոյի սպանությունից հետո Մեծ Բրիտանիան արտաքսեց չորս դիվանագետի: Վիեննայի կոնվենցիայի հիմքով այժմ մենք կարտաքսենք 23 ռուսաստանցի դիվանագետի, որոնք, ըստ մեր վարկածի, հանդիսանում են չհայտարարված լրտեսներ»,- ասել է նա: Բացի այդ, Լոնդոնը իրեն վերապահում է իրավունք ստուգել ռուսական մասնավոր ինքնաթիռներն ու սառեցնել «կասկածելի» հաշվիները: Սառեցման ենթակա են նաև պետական ակտիվները, եթե, ասել է ՄԲ վարչապետը, ապացույցներ լինեն, որ դրանք կարող են սպառնալ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների կյանքին կամ նրանց սեփականությանը: Միևնույն ժամանակ Մեյն ընդգծել է, որ Լոնդոնի ու Մոսկվայի միջև երկխոսության դադարեցումը չի բխում Բրիտանիայի շահերից, բայց նման «սարսափելի» բանից հետո այդ հարաբերությունները չեն կարող լինել առաջվանը:  66-ամյա Սկրիպալն ու նրա 33-ամյա դուստր Յուլիան մարտի 4-ին ենթարկվել են նյարդա-պարալիտիկ նյութի ազդեցության, նրանց անգիտակից վիճակում հայտնաբերել են փողոցում, Սոլսբերիում: Նրանք շարունակում են մնալ հիվանդանոցում կրիտիկական վիճակում: Թերեզա Մեյը հայտարարել է, որ նրանց թունավորել են ԽՍՀՄ-ում ստեղծված «Նովիչոկ» թույնի միջոցով: