25.11.2024
Թուրքիան մշակել է լազերային մարտագլխիկներով նոր հրթիռներ
prev Նախորդ նորություն

Հայաստանը և ևս 13 երկիր միացել են ՌԴ-ի՝ Սկրիպալի գործով պատրաստած հայտարարությանը

14 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանից, որոնք նախօրեին մասնակցել են «Սկրիպալի գործով» Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի նիստին, միացել են Ռուսաստանի կողմից պատրաստած համատեղ հայտարարությանը, որտեղ կարևորվում է անհրաժեշտությունը «համոզվել, որ այդ խնդիրը լուծում կստանա իրավական շրջանակում»: Այս մասին գրում է Kommersant-ը:


Հայտարարությանն աջակցել է գործադիր խորհրդի հանդիպման 14 մասնակից՝ Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Ղազախստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Վենեսուելան, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Նիկարագուան և Կուբան: Աղբյուրը հիշեցնում է, որ գործադիր մարմնի կազմում է 41 ներկայացուցիչ, իսկ ընդհանուր առմամբ կազմակերպությունը համախմբում է 191 երկիր: 


Գործադիր խորհրդի նիստը կայացել է չորեքշաբթի, Հաագայում, Ռուսաստանի նախաձեռնությամբ: Այն անցել է դռնփակ ռեժիմով:  Նիդերլանդներում ՌԴ դեսպանությունը Twitter իր միկրոբլոգում հայտարարություն է տեղադրել այն մասին, որ Ռուսաստանի  դիրքորոշումը «անհերքելի ապացույցներով է» ներկայացված, որոնք հրապարակել են փորձագետները:   


«Մենք անհրաժեշտ ենք համարում համոզվել, որ այդ խնդիրը կլուծվի իրավական շրջանակում՝ օգտագործելով Քիմիական զենքի արգելման հռչակագրի ամբողջ պոտենցիալը»,- ասված է հայտարարության մեջ:


Հիշեցնենք, Մեծ Բրիտանիան Ռուսաստանին է մեղադրում Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման համար: Ավելին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ է որոշում կայացրել թունավորել ՌԴ նախկին սպա Սերգեյ Սկրիպալին:


Մոսկվան մերժում է իր դեմ ներկայացված մեղադրանքները եւ պնդում, որ բրիտանական կողմը դրանք հավաստող որեւէ ապացույց չի ներկայացրել: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ջոնսոնի հայտարարությունն անվանել էր դիվանագիտական էթիկայի կոպտագույն խախտում: Այնուհետեւ Ռուսաստանի դեմ դիվանագիտական պատերազմ հիշեցնող միջազգային արշավ: Ավելի քան 16 պետություն արտաքսեց ՌԴ-ի դիվանագետների, ինչին Ռուսաստանը սկսեց տալ «հայելային պատասխան»: