Վլադիմիր Պուտինը ստացել է ռեկորդային աջակցություն` նրա օգտին քվեարկել է 54,4 մլն քաղաքացի
ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը 99,75% քվեաթերթիկների հաշվարկից հետո հավաքել է 76,67% ձայն: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես նշել են ՌԴ ԿԸՀ-ում, իր քաղաքական կարիերայի ընթացքում Վլադիմիր Պուտինը ստացել է ռեկորդային աջակցություն ընտրողների կողմից` նրա օգտին քվեարկել է 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 միլիոնով ավելին է, քան 2004 թվականին: Մյուս թեկնածուների ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Պավել Գրուդինին`11,79%, Վլադիմիր Ժիրինովսկի` 5,66%, Քսենիյա Սոբչակ` 1,67% Գրիգորի Յավլիսնկի` 1,04%, Բորիս Տիտով` 0,75%, Մաքսիմ Սուրայկին` 0,68%, Սերգեյ Բաբուրին` 0,65%: