25.11.2024
Սկրիպալներին թունավորել են ՆԱՏՕ-ի երկրներում տարծված քիմիական նյութով. Լավրով
prev Նախորդ նորություն

Թրամփը Կոնգրեսին բացատրել է Սիրիային հրթիռային հարված հասցնելու իր որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիային հրթիռային հարված հասցնելու հրաման է տվել՝ զսպելու համար քիմիական զենքի օգտագործումն ու տարածումը, նշված է Կոնգրեսի 2 պալատներին հղած նրա նամակներում: Այս մասին հայտնում է Washington Post-ը:


Կոնգրեսին հղած ուղերձում նա նշել է, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունը սկսվել է այն նպատակով, որ «տարածաշրջանում կայունություն ապահովվի, կանխվի քիմիական զենքի օգտագործումն ու տարածումը, ինչպես նաեւ հումանիտար աղետից խուսափելու համար»:


Սիրիային հրթիռային հարվածներ հասցնելուց հետո Դեմոկրատական կուսակցության խորհրդարանականները շուտով Թրամփին քննարդատել են, որ գործողության մասին հրաման է տվել՝ չստանալով Կոնգրեսի հավանությունը: Դեմոկրատները հույս ունեին պետության ղեկավարից լսել Սիրիայի վերաբերյալ հստակ ռազմավարություն, ինչպես նաեւ գործողության հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի կանխման միջոցառումների մասին:


Ավելի վաղ Սպիտակ տունը հաստատել էր Սիրիայից զորքերն արագ դուրս բերելու Թրամփի ցանկության մասին: «Սիրիայում ամերիկյան ներկայության խնդիրները չեն փոխվել: Նախագահը հստակ հասկացրել է, որ ցանկանում է ԱՄՆ զորքերը տուն վերադարձնել այնքան արագ, որքան հնարավոր է»,- ասել էր Սպիըակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը


Սիրիայի տարածքում ԱՄՆ զինվորականների հետագա մնալը պատճառաբանելիս նա նշել էր, որ նրանց «խնդիրն է ԻՊ-ի լիակատար ջախջախումը եւ պայմանների ստեղծումը, որոնք կկանխեն նրա վերադարձաը»: «Բացի այդ՝ մենք մեր դաշնակիցներից սպասում ենք տարածաշրջանում անվանգության ապահովման մեծ պատասխանատվություն ստանձնել՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ ռազմական իմաստով»,- շեշտել էր Սանդերսը: