25.11.2024
Մայրիկիս փոխանցիր, որ ես իրեն սիրում էի. Կեմերովոյում ողբերգության զոհերի ձայները
prev Նախորդ նորություն

Թրամփը «պատրաստ է» դուրս գալ Իրանի միջուկային համաձայնագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պատրաստ է» դուրս գտալ Իրանի միջուկային համաձայնագրից, եթե պայմանագիրը չփոխվի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռաջ Շահը, հաղորդում է Washington Examiner-ը:

Նրա խոսքով՝ Թրամփը համարում է, որ այս համաձայնագիրը ամենավատն է, որն ԱՄՆ-ն երբեւէ միջազգային մակարդակով կնքել է: «Նա պնդում է փոփոխությունների կատարումը ինչպես Կոնգրեսի, այնպես էլ մեր եվրոպական գործընկերների մակարդակով», - ասել է Շահը: «Եթե փոփոխություններ չլինեն, նախագահը պատրաստ է հրաժարվել համաձայնագրից»:

Թրամփը խոստացել էր Իրանի հետ համաձայանգրից դուրս գալ մայիսի կեսերին: Վաշինգթոնը բանակցում է Լոնդոնի, Փարիզի եւ Բեռլինի հետ պայմանագրի փոփոխման մասին: