Ռուսաստանի Կեմերովոյի տարածաշրջանի մազպետի տեղակալ Սերգեյ Ցիվիլեւը դուրս է եկել ցուցարարների առջեւ եւ ծնկաչոք ներողություն խնդրել «Զիմնայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով բազմաթիվ զոհերի համար:
Ինչպես գրում է РИА Новости-ին, ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնական հարապարակում եւ պանահջում են իշխանություններից հավաստի տեղեկատվություն տրամադրել հրդեհի զոհերի քանակի մասին: Նրանք չեն հավատում պաշտոնական տվյալներին, համաձայն որոնց հերդեհի հետեւանքով զոհվել է 64 մարդ:
Նշվում է, որ փոխմարզպետը փորձել է բարձարախոսով խոսել, սակայն այն անջատված է եղել: Նա դիմել է հավաքվածներին: «Ես ցանկանում եմ ձեզնից խերողություն խնդրել», - հայտարարել է նաեւ եւ շատերի համար անսպասելի ծնկի եկել ցուցարարների առջեւ: Տասը վայրկյան անց նա ոտքի է կանգնել ու հայտարարել. «Ռուսաստանում հին ժամանակներից ընդունված է եղել ծնկաչոք ներողություն խնդրելը»:
Նրա քայլն ընդունվել է ծափահարություններով:
Ռուաստանի նախագահի հետ հեռախոսազանգ է ունեցել նաեւ Կեմերովոյի տարածաշրջանի մազպետ Աման Տուլեեւը, որը մինչ այդ հրաժարվել էր հանդիպել ցուցարարների հետ: Նա էլ է ներողություն խնդրել կատարվածի համար, սակայն անձամբ Պուտինից: Սոցիալական ցանցերում պտտվում է նրա հայտարարության տեքստը:
«Վլադիմիր Վլադիմիրի, Դուք անձամբ զանգել եք ինձ, շատ շնորհակալ եմ: Անձամբ Ձեզնից ներողություն եմ խնդրում, որ նման բան տեղի ունեցավ մեր տարածքում», - ասել է նա:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից զոհվել Է 41 երեխա: Այդ մասին վկայում են զոհվածների ցուցակները, որոնք փակցված են ողբերգության զոհերի ազգականների կողմից ստեղծված շտաբում:
Ընդամենը ցուցակներում 64 զոհվածների ազգանուններն են, որոնցից 41-ն անչափահասներ են:
Զոհվածների ազգականների նախաձեռնող խմբի անդամները, որոնք այցելել են Կեմերովոյի դիարան, հաստատել են առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհից 64 մարդու զոհվելու վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը: