Թուրքիան Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ կշարունակի լինել ԵՄ-ի գործընկերն այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսիք են միգրացիան, անվտանգությունը, տարածաշրջանային կայունությունը և ահաբեկչության դեմ պայքարը: Այդ մասին ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը: Նշենք, որ Թուրքիայում կայացել են նախագահական ընտրություններ, որոնցում 52,5 տոկոս ձայնով հաղթել է Էրդողանը: