Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է ԵՄ-ի այն հայտարարությանը, թե թուրքական կողմի հետ Միություն մտնելու վերաբերյալ բանակցությունները հայտնվել են փակուղում: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն: Այդ մասին ասվում է այդ հարցով բանաձևի մեջ: Փաստաթղթում նշվում է, որ թուրքական կողմը գնալով ավելի է հեռանում ԵՄ-ից: «ԵՄ-ն հերթական անգամ ցուցադրել է անարդար և անազնիվ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ: Հայտարարություններն առ այն, որ մեր երկիրը հեռանում է ԵՄ-ից, կեղծավոր են և չեն համապատասխանում իրականությանը», -ասվում է հայտարարության մեջ: