27.06.2025
Ռուս պրանկերները Փաշինյանի անունից խոսել են Յունկերի հետ եւ հրավիրել նրան Երեւան
18.07.2018
Ռուս պրանկերները Փաշինյանի անունից խոսել են Յունկերի հետ եւ հրավիրել նրան Երեւան

Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զանգել եւ խոսել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին: Ինչպես հայտնում են РИА Новости-ն, հեռախոսազրույցի ժամանակ Յունկերի հետ Փաշինյանի անունից քննարկվել է միջազգային իրադրությունը: Նա նաեւ հրավիրել է Յունկերին Երևան՝ խորոված ուտելու: Յունկերի հետ զրույցում պրանկերները դժգոհել են ԱՄՆ կողմից ճնշման առկայությունից, ինչին ի պատասխան Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ իրենք ստիպված են «կրկին ու կրկին բացատրել պարոն Թրամփին, թե որն է աշխարհի կարգը»: Յունկերի խոսքով, Թրամփը չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում: «Մենք պետք է համոզվենք, որ նա կսկսի ավելի լավ գիտակցել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Շատ լավ: Հաջողություն եմ ցանկանում»,- ասել է Յունկերը: Պրանկերները նրան հրավիրել են Երևան, որտեղ առաջարկել են հրապարակում խորոված պատրաստել և «յուրօրինակ ցույց» անցկացնել: «Վատ չի հնչում: Ես կայցելեմ մյուս տարի: Այս տարի դա այլևս հնարավոր չէ, իսկ գալիք տարում մենք կգտնենք համապատասխան ժամկետներ ու հնարավորություններ»,- ասել է Յունկերը: Փաշինյանի անունից պրանկերների հետ զրույցում Մոգերինին նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները պետք է լավ հարաբերություններ ունենան բոլոր գործընկերների հետ: «Մենք պետք է զգուշավոր գործենք: Հայաստանն այն երկիրն է, որն ունի իրավունք ընտրություն անելու»,- ասել է ԵՄ հանձնակատարը: Ավելի վաղ ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին և զրուցել շուրջ 30 րոպե, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: