26.11.2024
Foreign policy. ԱՄՆ-ն պարտվելու է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու դեպքում
02.07.2018
Foreign policy. ԱՄՆ-ն պարտվելու է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու դեպքում

Foreign policy-ի գնահատականով՝ ԱՄՆ-ն պարտվելու է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու դեպքում: Շաբաթաթերթը գրել է, որ ԱՄՆ ՊՆ խոստովանությունը ռազմական ուժերի պատրաստվածության նվազեցման վերաբերյալ ցույց է տալիս, որ այս երկիրն Իրանի դեմ ռազմական գործողության դիմելու դեպքում պարտվելու է:  «ԱՄՆ ՊՆ Ջեյմս Մաթիսն ու նրա խորհրդատուները համոզված են, որ ԱՄՆ-ի ռազմական ուժերի պատրաստվածությունը օրեցոր նվազում է, քանի որ բանակում կան գումարտակներ, որոնք գործուղվելու հնարավորություն չունեն: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ի բանակը Իրանի դեմ պատերազմում կարող է պարտվել»,- գրել է Foreign policy-ն: Աղբյուրը նաև կարծիք է հայտնում, որ եթե Իրանի դեմ ռազմական հարձակման հարց բարձրանա, աճելու է այն հրամանատարների թիվը, ովքեր դեմ են այս քայլին: Իսկ Մաթիսը հենց այդ հրամանատարներից մեկն է լինելու: