ՌԴ ՊՆ-ում հայտնել են, որ 2018-ի սեպտեմբերի 1-ին կմեկնարկեն ՌԴ Ռազմածովային և Օդատիեզերական ուժերի զորավարժությունները. հայտնում է ՌԻԱ Նովոստին: Զորավարժությունները կանցկացվեն Միջերկրական ծովում: Սպասվում է, որ զորավարժություններին կմասնակցեն Հյուսիսային, Բալթիկ և Սևծովյան նավատորմերի նավերը, ինչպես նաև ծովային, ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավերը: