Ամերիկյան պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի առնչությամբ երկու թուրքական նախարարների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն անընդունելի են եւ սահմանափակ ազդեցություն կգործեն Թուրքիայի տնտեսության վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների եւ տնտեսության նախարար Բերատ Ալբայրակը, փոխանցում է Reuters–ը։Նրա խոսքով՝ Թուրքիայի համար առաջնահերթ է Վաշինգթոնի հետ խնդիրները երկխոսության եւ դիվանագիտության միջոցով լուծելը։ Ալբայրակը հայտարարել է, որ Թուրքիան աշխատում է կարճաժամկետ եւ միջնաժամկետ արտաքին ֆինանասավորում ապահովելու համար։Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարարների նկատմամբ: Սպիտակ տան մամոիլի խոսնակ Սառա Սանդերսը նշել է, որ վարչակազմը «որեւէ ապացույց չի տեսել, որ Բրանսոնը սխալ բան է արել, եւ մենք կարծում ենք, որ նա անարդարության զոհ է դարձել եւ անարդարացիորեն ազատազրկվել է Թուրքիայի իշխանությունների կողմից»:Հիշեցնենք, որ Բրանսոնին մեղադրում են լրտեսության եւ ահաբեկիչներին աջակցելու մեջ: Նրան 35 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: