Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը շվեդական SVT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է երկրի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին։ Լրագրողը նախարարին հարց է ուղղել «1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի և ասորիների պես ազգային փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության ճանաչման» մասին, ինչին ի պատասխան Վալստրյոմը նշել է, որ այժմ դա հնարավոր չէ, սակայն չի բացառել հետագայում հարցի քննարկումը։ «Մենք չենք բացառում ապագայում ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը, սակայն ներկայում դա հնարավոր չէ», - նշել է շվեդ նախարարը։