21.04.2025
Լավրովը և Պոմպեոն չեն հանդիպի ԱՄՆ-ի և ՌԴ-ի գագաթաժողովից առաջ
prev Նախորդ նորություն

Քաղաքական ինտրիգների պատճառով ԵՄ-ն դադարեցրել է Մոլդովային 100 մլն եվրո տրանշի փոխանցումը

Քիշնևն առանց քաղաքապետի է մնացել, չնայած նրան, որ քաղաքապետի ընտրությունները կայացել են: Բայց բոլոր ատյանների դատարանները չեղարկել են ընտրությունների արդյունքները, իսկ Մոլդովայի ԿԸՀ-ն հայտարարել է, որ նոր ընտրություններ չեն լինելու, գրում է Независимая Газета-ն:


ԵՄ-ում դատապարտել են ընտրողների ընտրությունը չհարգելու մասին դատարանների որոշումը և դադարեցրել Քիշնևին 100 միլիոն եվրոյի տրանշի փոխանցումը:


Դատական կարգով քվեարկության արդյունքների չեղարկումը բողոքի ալիք է առաջացրել Եվրամիությունում և Պետքարտուղարությունում: ԵՄ-ում քաղաքապետի ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատարանների որոշումը գնահատվել է որպես ժողովրդի ընտրության նկատմամբ ոտնձգություն: Ինչպես հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը newsmaker.md խմբագրության դիմումին ի պատասխան, Եվրամիության մակրոֆինանսական օգնության առաջին տրանշի հատկացումը հետաձգվել է՝ Քիշնևում ընտրությունների արդյունքների չեղարկման մասին բարձրագույն դատական պալատի որոշման պատճառով:


Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վիկտոր Շելինի խոսքով՝ այդկերպ իշխող Դեմոկրատական կուսակցությունը հեռացրել է հակառակորդներին աշնանը նախատեսվող խորհրդարանական ընտրություններից առաջ:


Շելինի կարծիքով՝ խորհրդարանական ընտրություններին ընտրողներն առաջին անգամ քվեարկելու են ոչ թե ԵՄ-ի կամ ՌԴ-ի համար, այլ՝ տնտեսական և սոցիալական արդարության:

Ամերիկացիների 49 տոկոսը Թրամփին ռասիստ է համարում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար