Այժմ ամենավտանգավոր պահն է Սառը պատերազմի ավարտից հետո. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ ներկայիս պահը ամենավտանգավորն է սառը պատերազմի ավարտից հետ: Համապատասխան հայտարարությունը նա արել է չորեքշաբթի օրը El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում:
«Այժմ աշխարհը շատ ավելի անկանխատեսելի է, ինչը մեզնից տարբեր ուղղություններից սպառնալիքներին արձագանքելու ունակություն է պահանջում»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ «գլոբալ մասշտաբով սա ամենավտանգավոր պահն է, թերեւս՝ սառը պատերազմի ավարտից հետո»: «Սպառնալիքների միջեւ շատ տարբերություններ կան», - ընդգծել է Ստոլտենբերգը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամների շրջանում «անցյալում եւս տարբեր տեսլականներ են եղել [մի շարք հարցերում], սակայն ամեն անգամ մենք կարողացել ենք համաձայնության գալ»:
«Ես չեմ ասում, որ այսօր լուրջ տարաձայնություններ չկան, սակայն պատմական դասը կայանում է նրանում, որ դաշինքն իրականացնում է հիմնական պարտականությունը` պաշտպանությունը: Անկասկած, այսօր մենք տեսնում ենք առեւտրի, կլիմայի փոփոխության, Իրանի համաձայնության վերաբերյալ տարաձայնությունները, սակայն, միեւնույն ժամանակ, ատլանտյան համագործակցությունն ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ»,- ընդգծել է Ստոլտենբերգը: