ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ԵԽԽՎ Հայաստանի և Ադրբեջանի մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողների հետ հետաձգվել է: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն:Հանդիպումը պետք է կայանար նոյեմբերի 16-ին Փարիզում: Սակայն քանի որ նույն օրը Մոսկվայում նախատեսված են համանախագահների հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ապա փարիզյան հանդիպումը հետաձգվեց:Նման հանդիպում անցկացնելու որոշում կայացվել էր հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի ԵԽ երկրների միջև առկա հակամարտությունների ենթակոմիտեի նիստում: Հանդիպմանը պետք է մասնակցեր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Հիշեցնենք, նախօրեին ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։