13.11.2025
ՆԱՏՕ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ Ղարաբաղում նոր էսկալացիայից
23.11.2017
ՆԱՏՕ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ Ղարաբաղում նոր էսկալացիայից

ՆԱՏՕ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունով և կոչ է անում զերծ մնալ էսկալացիայից: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: Հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Նրա խոսքով, չկարգավորված հակամարտությունը Ղարաբաղում անհանգստության տեղիք է տալիս: «Ակնհայտ է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ՆԱՏՕ-ն այստեղ ուղղակի դերակատարում չունի»,- ասել է նա լրագրողներին: Սթոլթենբերգը նշել է, որ ալյանսը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին և ուրախ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունների վերականգնմանը: «Մենք հորդորում ենք ձեզ շարունակել գնալ բանակցությունների միջոցով լուծում գտնելու ճանապարհով և զերծ մնալ նոր էսկալացիայից»,- հավելել է նա: