13.11.2025
Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից քաղգործիչներին կաշառելը
30.11.2017
Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից քաղգործիչներին կաշառելը

Բրյուսելում Եվրախորհրդարանի կոմիտեի նիստում տեղի են ունեցել հատուկ լսումներ, որի թեման էրԱդրբեջանում և Սլովենիայում փողերի լվացումը:Մասնավորապես, քաննարկվել են եվրոպացի քաղաքական գործիչների կաշառման փաստերը Ադրբեջանի իշխանությունների կողմից, գրում է Contact.az-ը:«Լանդրոմատ» անվանումը ստացած աղմկահարույց սկանդալը գրավել է եվրոպացի պատգամավորների ուշադրությունը, որոնք դատապարտել են պաշտոնական Բաքվի կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու փաստերը:«Կաշառելու նպատակը եվրոպացիների աջակցությունը ստանալն էր և մարդու իրավունքների խախտման ու կոռուպցիայի համար Բաքվի քննադատությունը բացառելը»,-ասել են OCCRP-ի (Organization of Crime and Corruption Reporting Projects) լրագրողները:Եվրոպացի պատգամավորները իրենց վրդովմունքն են հայտնել Բաքվի և իրենց գործընկերների գործողությունների վերաբերյալ: OCCRP-ի ներկայացուցիչն իր հերթին վտանգավոր է համարել կաշառելու պրակտիկան Եվրոպայի խորհուրդ արտահանելու Բաքվի ձգտումը: Նա նշել է, որ դեռևս Ադրբեջանից գումարներ ստացած ոչ բոլոր անձինք են բացահայտվել: