22.04.2025
2017-ին Ադրբեջանը 5,7%-ով կրճատել է նավթի արդյունահան
prev Նախորդ նորություն

Մարգվելաշվիլին չի պատրաստվում ներում շնորհել Սաակաշվիլիին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ չի ծրագրում ներել պետության նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, ով հեռակա կարգով դատապարտված է հայրենիքում։

«Ի՞նչ տրամաբանությամբ ես պետք է ներեմ Սաակաշվիլիին…Վրաստանի նախագահը պետք է ների և դրանով իսկ ուղղի՞ սխալները։ Համաներումը ճակատագրական սխալի ուղղում չէ»,-ասել է Մարգվելաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

Նախագահի խոսքով՝ Սաակաշվիլին հիմնել է համակարգ, որն աշխատում է մինչ օրս, և նոր իշխանությունները չեն կարողացել քանդել այն, հետևաբար՝ դատախազությունն ու դատարանը գործում են՝ ըստ հին ավանդույթների։

Թուրքիան ժամանակավոր հանել է Վրաստանի քաղաքացիների համար երկիր այցելելու սահմանափակումները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան