Ադրբեջանի 2018թ.–ի բյուջեն չի կարելի համարել սոցիալական ուղղվածություն ունեցող։ Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին։«Այս բյուջեն սոցիալական չէ, ես այն կանվանեի 2018թ.–ի ընտրությունների բյուջե։ Եթե դիտարկենք բյուջեն, ապա այնտեղ վերականգնողական և շինարարական ծախսերն ավելացել են գրեթե չորս միլիարդով։ Դա կստեղծի քիչ վարձատրվող, սակայն աշխատատեղեր, ինչը տնտեսական ակտիվություն կբերի երկրում»,– նշել է նա։ Նա հավելել է, որ բյուջեում նախատեսվում է ավելացնել բյուջետային աշխատողների աշխատավարձերն ու թոշակառուների թոշակները գնաճին հավասար, իսկ այս պահին գնաճն Ադրբեջանում կազմում է 13%: