«Сам дурак». Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ը հայտարարել է ոչ անվտանգ երկիր զբոսաշրջիկների համար
Թուրքաին նույն ոճով է պատասխանել ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ այդ երկիրն անվտանգ չէ զբոսաշրջային ուղեւորությունների համար:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարարությունը: Այս կերպ փաստացի այն նույն ոճով պատասխանել է մեկ օր առաջ ԱՄՆ-ի հրապարակած ուղեւորությունների համար անվտանգ երկրների շարքի հրապարակմանը։
«Թուրքիայի քաղաքացիների համար ԱՄՆ մեկնելը անվտանգ չէ, քանի որ այնտեղ ահաբեկչությունների ու բռնությունների վտանգ կա», - ասված է Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարության մեջ։
Նշենք, որ ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ էր արել խուսափել Թուրքիա այցելություններից։ Ըստ ԱՄՆ Պետդեպի զեկույցի, Զբոսաշրջային ճանապարհորդությունների համար տարածաշրջանային պետությունների անվտանգ են համարվում Հայաստանն ու Վրաստանը:
Ադրբեջանում Վաշինգտոնն ահաբեկչությունների վտանգ է տեսնում: Այսինքն՝ այդ երկիր ողեւորվելիս անհրաժեշտ է անվտանգության միջոցառումների հետեւել: