Էրդողանը պատմել է, որ իր պապը մահացել է ռուսների դեմ կռվի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր պապը մահացել է Սարիղամիշի մոտ ռուսական զորքի հետ մարտերի ժամանակ։ Էրդողանի պնդմամբ՝ նա զենքը ձեռքին սառցակալել և մահացել է:
«Երբ մեր գյուղի բնակիչները վերադարձան Սարիղամիշից, նրանք պատմեցին, որ տեսել են, թե ինչպես է պապս սառցակալել և մահացել՝ զենքը ձեռքին», - ասել է Էրդողանը:
Հետաքրքրական է, որ պաշտոնական օսմանական արխիվներում գրանցված Սարիղամիշի կռվի նահատակների անվանացանկում սկզբում Էրդողանի պապիկի անունը չի գտնվել:
Ավելի ուշ Թուրքիայի ռազմական գերատեսչությունից ներկայացրել են նախագահի պապի՝ պատերազմի մասնակից լինելն ապացուցող օսմաներեն փաստաթուղթը և բացատրել, որ ի սկզբանե նա նահատակների շարքին չէր դասվել, քանի որ մահացել է ոչ թե թշնամու գնդակից, այլ եղանակային ծանր պայմաններից կամ հիվանդությունից: