17.04.2024
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ստամբուլում ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին
prev Նախորդ նորություն

Մամուլ. հուսահատ ձեւակերպումներ՝ ի՞նչ սպասել Նալբանդյան-Մամեդյարով առաջիկա հանդիպումից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«168 ժամ» թերթը գրում է. «Հունվարի երկրորդ կեսին սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն էական առաջընթաց չի մտցնի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: «168 Ժամի» հետ զրույցում նման կարծիք են հայտնել ռուս եւ արեւմտյան փորձագետները: «Ամենայն հավանականությամբ, հանդիպումը որեւէ բեկմամբ չի ավարտվի: Բեկման համար նախադրյալներ չկան: Հայաստանի ԱԳ նախարարը հուսահատ ձեւակերպումներ է օգտագործում, իսկ ադրբեջանական կողմը չի փոխում իր ռազմատենչ հռետորաբանությունը: Եթե միջնորդները կարողանան մեխանիզմների ներդրման հարցում համաձայնության հասնել, դա կլինի այս տարվա ամենամեծ ձեռքբերումը, կարծում եմ՝ ավելին սպասելն անիմաստ է»,- ասել է ամերիկացի դիվանագետ Փոլ Գոբլը:


Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ներկայումս ինտենսիվ կերպով չեն զբաղվում Ղարաբաղյան հակամարտությամբ, հենց այդ պատճառով էլ հակամարտությունը չի կարգավորվում, եւ սահմանին զոհեր են գրանցվում: Սկակովի խոսքով, ոչ հաջորդ հանդիպումից, ոչ էլ ընդհանրապես նախարարական ձեւաչափով հանդիպումներից չպետք է մեծ ակնկալիքներ ունենալ: Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն իր հերթին՝ գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտությունն այնպիսի հակամարտություն է, որը չի կարող կարգավորվել կամ բեկվել մեկ նախարարական հանդիպմամբ այն դեպքում, երբ նախագահական հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն են անտեսվում»:


«168 ժամ» թերթը գրում է. «Միջազգային իրավունքի ռուսական ասոցի­ացիայի անդամ, իրավաբանական գիտություն­ների թեկնածու Դենիս Դվորնիկովը 2018թ. մի­այն դրական զարգացումներ է սպասում՝ միա­ժամանակ խորհուրդ տալով պատրաստ լինել նաև բացասականին: «Ամեն ինչ կորոշի տնտե­սական իրադրությունը: Եթե տնտեսությունում կարգուկանոն լինի, բարեկեցության աճ լինի և աշխատատեղեր, ապա ոչ մեկը չի հիշի որևէ լարվածության մասին»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Դ. Դվորնիկովը: Ըստ նրա՝ Հա­յաստանի համար շատ կարևոր է ամրապնդել դիրքերը ռուսական զբոսաշրջային շուկայում: Դ. Դվորնիկովը նշեց, որ այսօր շատերը, որ նախկինում մեկնում են Փարիզ կամ Հռոմ, այլևս հնարավորություն չունեն հանգստյան օրերին Եվրոպա «թռնելու». «Միջին ճաշը նույն Ֆրանսիայում կրկնակի թանկ է, քան Մոսկվայում: Այս առումով Երևանը, ինչպես նաև այլ քաղաքները, այդ թվում Ստեփանակերտը, կա­րող են լիովին եվրոպական հանգիստ առա­ջարկել, սակայն մատչելի գներով: Ինչ վերա­բերում է պատերազմին և հակամարտությանը, ապա ամեն դեպքում, մենք՝ այսպես կոչված, փորձագետներս, ընդամենը դատողություններ ենք անում: Իսկ այստեղ պետք չէ խորիմաստ բաներ ասել, պետք է անել ամեն ինչ, որպեսզի խաղաղություն լինի»»:


«Փաստ» թերթը գրում է. «2017 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1,5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3,6% գնաճով: Այս մասին «Փաստ»–ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նշված ժամանակահատվածում աճել են 3,2%–ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,1%–ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0,1%–ով: 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 3,6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4,3% և 25,1% գնաճը:


Բանջարեղենի շուկայում 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 8,2%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ` 25,1% գնաճ: Դիտարկված բոլոր քաղաքներում դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 21,9–36,2%–ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 21,9%–ով: Մրգի դեպքում 2017 թ. դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 0,9%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ`4,3% գնաճ: ԱՎԾ–ի դիտարկմամբ՝ մրգի գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 4,1%–ով: 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և մրգի ընդհանուր գնաճը կազմել է 17,2%: Վիճակագրության համաձայն՝ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ` 2,6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 7,3% գնաճը ( հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 19,4%):


Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 1,5–4,3% գնաճ: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում, իսկ Երևանում գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 2,4%–ով: Մսամթերքի ապրանքախմբում գնաճը 1,3% է կազմել: 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի շուկայում թանկացումները 11% են կազմել: 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մսամթերքի գները բոլոր քաղաքներում աճել են 0,4–3,8%–ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակն աճել է 0,8%–ով: Նախորդ տարվա վերջին գրանցվել է նաև հրուշակեղենի 0,1% գնաճ: ԱՎԾ–ի փոխանցմամբ՝ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Շաքարավազը չի թանկացել:


Այս ապրանքատեսակի դեպքում 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 6%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ՝ 0,5% գնանկում: Դիտարկված 9 քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 1,7–0,3% գնանկում, մեկում՝ 0,3% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 0,3%–ով: Ձկնամթերքը ևս թանկացել է: 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 24,8% գնաճ, իսկ նոյեմբերի համեմատ` 0,3% գնանկում: Հանրապետության 3 քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձկնամթերքի գները նվազել են 2,1–0,2%–ով (մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակը նվազել է 0,7%–ով), 7–ում արձանագրվել է 0,1–1,6% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Սուրճը, թեյը և կակաոն էժանացել են: Ոչ ալկոհոլային խմիչքների գները նույնպես նվազել են: Այստեղ 0,5% է գանանկում եղել: Հացաբուլկեղենը և ձավարեղենը նույնպես էժանացած ապրանքների ցանկում են: Այս ապրանքատեսակներում 0,4%–ով գների նվազում է տեղի ունեցել: Իսկ յուղերի և ճարպերի ապրանքախմբերում գնանկումը 0,2% է կազմել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տարեվերջին Սերժ Սարգսյանի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվածների ցանկում էր նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե հատկապես ո՞ր ծառայության դիմաց է նա ստացել մեդալը, Կճոյանն ասել է. «Նման բաները ինձ չեն բացատրում: Նման բաները որոշում են, հո չեն բացատրելու»: Վերջին տարիներին Հայաստանում կարծես մոդա լինի՝ Սուրբ Ծննդյան օրը` ջրօրհնեքի արարողության ժամանակ, խաչքավոր են դառնում պաշտոնյաները: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպե՞ս է եկեղեցին խաչը վստահում պաշտոնյաներին, որոնք հաճախ են ստում և խախտում աստվածաշնչյան պատվիրանները, պատասխանել է. «Յուրաքանչյուր մարդուն բնորոշ է սխալներ անելը, թերացումներ ունենալը, բայց ձգտում չցուցաբերելը դա արդեն խոսում է, որ մարդն ընկած է, չի ուզում վեր կենա»»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի 1-ից սեղմված գազի, դիզվառելիքի ու բենզինի թանկացման հետեւանքով որոշ անհատ տաքսու վարորդներ թանկացրել են «մինիմալ» գինը՝ 600-ից հասցնելով 700-800-ի: Ըստ որում, վարորդները ոչ թե սովորականի նման ասում են՝ մանր չկա, կամ՝ ինչ կտաս, կտաս, այլ պարզ հայտարարում են, որ գազի համար ավել են վճարում, քան նախկինում: Նշենք, որ հեղուկ գազը թանկացել է 20-30-40 դրամով եւ նախկին 180-190 դրամի փոխարեն 1 խմ-ի դիմաց կազմում է 200-210 դրամ: Նշենք, որ ակցիզի բարձրացման հետեւանքով թանկացել են նաեւ քսայուղերը, ինչի հետեւանքով հունվարի 4-ից թանկացել է Երեւան-Հրազդան միջքաղաքային տրանսպորտի գինը՝ դառնալով 500 դրամ: «Ավտովարորդների պաշտպանների լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եթե բենզինի եւ դիզվառելիքի գները չնվազեն, քանի որ չի կարող լինել այնպես, որ ամեն անգամ էներգակիրների գնի բարձրացում լինի, իսկ ուղեւորափոխադրումների սակագները մնան նույնը»:

Freedom House-ը Հայաստանը կրկին ճանաչվել է մասամբ ազատ երկիր
Հաջորդ նորություն next
 Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը
16.04.2024
Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel