26.11.2024
Թուրքիայում ձերբակալել են ՀՀ քաղաքացու` անչափահասների պոռնոֆիլմ ներբեռնելու համար
prev Նախորդ նորություն

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ստամբուլում ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին

Ստամբուլի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում սովորող հայաստանցի 24–ամյա Մ.Մ–ի ձերբակալության հետ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Հայաստանի ԱԳՆ-ն պարզում է Թուրքիայում Հայաստանի քաղաքացու մասնակցությամբ միջադեպի մանրամասները:


Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ամերիկյան «կորած եւ շահագործման ենթարկված երեխաների ազգային կենտրոնը» (NCMEC) ֆիքսել էր, որ Ստամբուլում գտնվող համակարգիչներից մեկը անչափահաասներ մասնակցությամբ պոռնոֆիլմ է ներբեռնում։ NCMEC–ի մասնագետները հետեւել են IP–ի հասցեին եւ հայտնաբերել, որ այն գտնվում է Ստամբուլում, որից հետո տվյալները փոխանցել են թուրքական ոստիկանությանը։


Այնւոհետ թուրքական ոստիկանությունը գտել է կասկածյալի հասցեն եւ գործողության ժամանակ հենց պոռնոֆիլմ ներբեռնելու ժամանակ ձերբակալել 24–ամյա Մ.Մ.–ին։ Քանի որ կասկածյալի համակարգիչը եւ կոշտ սկավառակը եղել են գաղտնաբառով, դատարանը ապացույցների բացակայության պատճառով ազատ է արձակել Մ.Մ.–ին։


Ավելի ուշ, կիբեր հարձագործությունների դեմ պայքարի ոստիկաններին հաջողվում է կոտրել Մ.Մ.–ի համակարգչի եւ կոշտ սկավառակի գաղտնաբառերը եւ հայտնաբերել մեծ թվով մանկական պոռնոգրաֆիկ տեսանյութեր։


Դատախազության հրահանգով Մ.Մ.–ն կրկին ձերբակալվել է մանկական պոռնոգրաֆիկ արգելված կայքեր մտնելու, տեսանյութեր ներբեռնելու եւ տարածելու մեղադրանքով։


Մ.Մ.–ն Հայաստանի քաղաքացի է, սովորում է Ստամբուլի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի 6–րդ կուրսում։


Միեւնույն ժամանակ, հայկական կողմը պարզում է Թուրքիայում ենթադրաբար ՀՀ քաղաքացու մասնակցությամբ միջադեպի մանրամասները: Այս մասին հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:


Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ ՀՀ 24-ամյա քաղաքացի Մ.Մ.-ն, ով Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող է, լքված երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ ֆիլմեր է տարածել: