Փետրվարի 5-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակումն արդեն իսկ տեղի ունեցած շփումների և հեռախոսազրույցների` արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարարներ Այվազյանը և Լավրովը անդրադարձան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք իրականացման ընթացքին: Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծեց Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի` տեղում անխաթար հասցեագրման կարևորությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների ժամանակացույցին: