23.11.2024
Եվրախորհրդի ղեկավարը Պուտինի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Մեր զոհերի քանակն այս պահին շուրջ 3700 է, որը կարող է հասնել մինչև 4 հազարի. Փաշինյան

Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում քարոզարշավի ժամանակ այսօր՝ հունիսի 7-ին, վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում զոհվածների պաշտոնապես հաստատված թիվն այս պահին շուրջ 3700 է, որը սակայն կարող է հասնել մինչև 4 հազարի:


Այնուհետև Փաշինյանը նշել է, որ զոհերի թիվն ուռճացնում ու շարակում են. «Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու են շահարկում, ասում՝ 5 հազար, 7 հազար, էդ իրենց ցանկությո՞ւնն է: Զոհի թիվ ավելացնելը ո՞րն է»: Շահարկողները, Փաշինյանի կարծիքով, դարձել են Ադրբեջանի իշխանության փաստաբանը:


«Այդ մարդիկ դարձել են Ադրբեջանի փաստաբանը, ուզում են ասել, որ Ադրբեջանի իշխանությունը մեր զինվորներին չի կատարել, մենք ենք կոտորել մեր զինվորներին: Մինչդեռ մենք փորձել ենք իրենց թողած խայտառակ բանակցային ժառանգությունից պաշտպանել մեր հայրենիքը: Բայց նրանք պատերազմի ժամանակ զանգում էին գեներալներին, ասում էին՝ ինչի՞ եք կռվում, եկեք Երեւանում կռվեք: Նրանք շարունակում են պատերազմը տեղափոխել ՀՀ տարածք, նրանք ուզում են Հայաստանը վերածել քաղաքացիական պատերազմի թատերաբեմի, բայց մենք դա թույլ չպետք է տանք»,- ասել է Փաշինյանը՝ կոչ անելով քվեարկել հանուն կայունության:


Ավելի վաղ՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն անդրադարնալով զոհերի թվերին, ասել էր, որ այդ պահի դրությամբ մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ կա, 321 հոգի համարվում է անհետ կորած։