Եվրախորհրդի ղեկավարը Պուտինի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի, Բելառուսի, COVID-19-ի պատվաստումների, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, հաղորդում է Եվրախորհուրդը:
«Նախագահ Միշելը պարզաբանել է Եվրոպական խորհրդի դիրքորոշումը Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունների վերաբերյալ։ Կողմերի միջեւ հարաբերությունները վատ վիճակում են։ Նման իրավիճակը, ինչպես նաեւ հարաբերությունների հետագա վատթարացումը, ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին», - ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Զրույցի ընթացքում Միշելը հիշեցրել է, որ ԵՄ-ն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Զրույցի մասնակիցներն անդրադարձել են նաև վերջերս Մինսկում Ryanair ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպին։
«Կարծիքներ են փոխանակվել նաեւ Լիբիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության, ինչպես նաեւ համաճարակի, պատվաստանյութերի եւ այլ գլոբալ հարցերի շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ: