23.05.2025
Ռուս խաղաղապահներն ապահովում են Ղարաբաղում վերականգնողական աշխատանքների անվտանգությունը
prev Նախորդ նորություն

Վրաստանն ու Հայաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը

Վրաստանն ու Հայաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան:


Առաջին գնացքը Երևանից Բաթումի կմեկնի հունիսի 15-ին:


«Սա նշանակում է, որ մեր դաշնակից, հարևան պետությունից զբոսաշրջիկներ կգան Վրաստան, Սև ծովի մեր հանգստավայրեր, մեր մայրաքաղաք, զբոսաշրջային այլ վայրեր», - ասել է Տուրնավան:


VERELQ-ը հիշեցնում է, որ հունիսի 1-ից Վրաստանը բացել է ցամաքային սահմանները:


 

Եվրախորհրդի ղեկավարը Պուտինի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան