23.11.2024
Մեր զոհերի քանակն այս պահին շուրջ 3700 է, որը կարող է հասնել մինչև 4 հազարի. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ՌԴ-ի և Գերմանիայի հետ քննարկել է Երևանի ու Բաքվի հարաբերությունները

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ՌԴ-ի և Գերմանիայի իր գործընկերների հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում իրադրությունը, ինչպես նաև Բաքվի և Երևանի հարաբերությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծել է նորմանդական ձեւաչափով ջանքերի շարունակման կարեւորությունն Ուկրաինայում իրադրության կարգավորման համար: Ֆրանսիայի ԱԳ նախարարը ՌԴ-ին կոչ է արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայի հետ սահմանին լարվածության աճին:


Նշվում է նաև, որ Ֆրանսիան ՌԴ-ի հետ սերտ համակարգմամբ կշարունակի ջանքերը Բաքվի և Երևանի միջև լարվածության թուլացման ուղղությամբ։ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքվին և Երևանին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել իրենց հարաբերություններում։