23.11.2024
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ՌԴ-ի և Գերմանիայի հետ քննարկել է Երևանի ու Բաքվի հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Բայդենն Էրդողանի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կքննարկի ղարաբաղյան խնդիրը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Սիրիայում, Իրանում, Աֆղանստանում, Լեռնային Ղարաբաղում և Միջերկրական ծովում տիրող իրավիճակը:


«Նրանց (երկու երկրների նախագահների - խմբ.) առջեւ դրված է լայն օրակարգ՝ խնդիրներ տարածաշրջանում, Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Սիրիայում, Իրանում, Լեռնային Ղարաբաղում և, իհարկե, այն դերը, որը Թուրքիան խաղալու է Աֆղանստանի վերաբերյալ բանակցություններում և դիվանագիտությունում», - «ՌԻԱ Նովոստի»-ին մեջբերում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյկ Սալիվանի խոսքը:


Նշվում է, որ քննարկումների թեմաներից է նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի միջեւ էական տարաձայնությունների լուծումը, օրինակ՝ մարդու իրավունքների եւ այլոց հարցում:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բայդենը արտասահմանյան շրջագայության ժամանակ հանդիպելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Էրդողանի հետ: