ՌԴ խաղաղապահները ուխտավորներին ուղեկցել են Արցախի Ամարաս վանք
Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են 98 ուխտավորների և տեղի բնակիչների Ամարաս քրիստոնեական եկեղեցի այցելության անվտանգությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ամարասը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտ և ամեն անգամ ավելի ու ավելի շատ մարդաշատ են այստեղ գալիս Ստեփանակերտ քաղաքից և վանքի հարակից բնակավայրերից։
«Ես՝ որպես վանքի վանահայր, որպես հոգևորական, շատ շնորհակալ եմ բոլոր խաղաղապահներին, բոլոր զինվորներին ծառայելու համար։ Յուրաքանչյուր պատարագից, յուրաքանչյուր ծառայությունից հետո ավելի շատ ուխտավորներ են գալիս հաջորդ ծառայությանը, մարդիկ տեսնում են անվտանգություն, որ խաղաղապահներն ուղեկցում են իրենց, և նրանք այստեղ են: Որտեղ ռուսական դրոշը կախված է, այնտեղ, որտեղ ռուս զինվորը ծառայում է 100 տոկոսով անվտանգ է: Որպես եկեղեցու սպասավոր՝ ես շատ շնորհակալ եմ ձեզ, ձեր ծառայության, ձեր բարության և խաղաղության պահպանման համար», - ասել է Ամարասի վանքի վանահայր Տեր Գեղարդը։
Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է և գտնվում է Մարտունու շրջանի տարածքում։ Միջնադարյան Հայաստանում ունեցել է հայտնի կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ։
Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արդյունքում, մարտական գործողությունների ավարտից հետո, Ամարասի վաղ միջնադարյան վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծից անմիջապես մոտ։ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են ուխտավորների անվտանգությունը, ովքեր ցանկանում են այցելել այս սրբավայրը: