Վրաստանի աշխատանքի տեղավորման աջակցման պետական գործակալությունը եւ Գերմանիայի աշխատանքի դաշնային գործակալությունը համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն մինչեւ 5000 վրացի քաղաքացիներ կկարողանան ժամանակավոր օրինական աշխատանք գտնել Գերմանիայում: «Արդեն սկսվել են թրեյնինգները, որտեղ յուրաքանչյուր հայցորդ տեղեկատվություն է ստանում աշխատանքի տեղավորման պայմանների և սոցիալական երաշխիքների մասին։ Մեկնելուց առաջ դասընթացն անցկացվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) մասնակցությամբ եւ աջակցությամբ», – հայտարարել են Վրաստանի աշխատանքի տեղավորման աջակցության պետական գործակալությունում: Ըստ նրանց տեղեկությունների, կան աշխատատեղեր գործատուների Շտուտգարդի, Դյուսելդորֆի եւ Բրանդենբուրգի մարզերում: Հետագայում նախատեսվում է մարզերի ընդլայնում։ Նշենք, որ ժամանակավոր սեզոնային աշխատանքի տեղավորումն իրականացվում է Վրաստանի եւ Գերմանիայի միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Գերմանիայում սեզոնային աշխատանքը սկսվում է ապրիլին, իսկ Վրաստանում գրանցումը հնարավոր է ամբողջ տարվա ընթացքում հատուկ պորտալում: Այս փուլում Գերմանիայում ժամանակավոր օրինական աշխատանքի տեղավորման համար առկա 5000 թափուր աշխատատեղ է գրանցվել 97 682 մարդ։