20.04.2025
Արթուր Աղաբեկյանն ազատվել է ԱՀ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահները մարդասիրական-բժշկական ակցիա են անցկացրել Ասկերանի շրջանում

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Բադարա բնակավայրում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաների կողմից կազմակերպվել է ավելի քան 400 կիլոգրամ մարդասիրական օգնության փոխանցում, որը Լեռնային Ղարաբաղ է հասցվել ռուսաստանյան հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների կողմից: Բազմազավակ ընտանիքներին և հարկադիր տեղահանվածներին, ռուս խաղաղապահներին հանձնվեցին մթերային հավաքածուներ և առաջին անհրաժեշտության պարագաներ։


Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։


«Այսօր մեզ մոտ իրային գույք է տրամադրվում երեխաների համար: Մանկական խաղալիքներ են տրամադրվում», - հայտնել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը: Գյուղում տեղակայվել է նաեւ դաշտային կետ՝ տեղի բնակիչներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։


«Բացի այդ, մեզ հետ է ժամանել հատուկ նշանակության առաջին բուժանձնակազմը ՝ երեք բժիշկներով՝ բժիշկ-վիրաբույժ, բժիշկ-թերապեւտ եւ բժիշկ-օտոլարինգոլոգներ», - հավելել է նա:


Բժշկական ընդունելության ընթացքում գյուղի 73 բնակիչների ցուցաբերվել է խորհրդատվական և որակյալ բուժօգնություն:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին ժամը 00:00-ից Մոսկվայի ժամանակով հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է փախստականների անվտանգ վերադարձը և հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։

Վտանգված է հայ գերիների կյանքի և մի շարք այլ կենսական իրավունքներ. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար