25.11.2024
Մոսկվայում կայացել են «բավական բովանդակալից» բանակցություններ. Արսեն Թորոսյան
prev Նախորդ նորություն

Քարվաճառում ականի վրա մեքենայի պայթելու հետևանքով ադրբեջանցի լրագրողներ են մահացել

Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ մի մեքենա: Կան զոհեր:


Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի պետական հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ՓԲԸ նախագահ Ռովշան Մամեդովին:


Նշվում է, որ միջադեպի հետևանքով մահացել են Ադրբեջանի պետական հեռուստատեսության AzTV օպերատոր Սիրաջ Աբիշովը (ծնվ. 1989 թ.) Եվ AzerTAJ պետական տեղեկատվական գործակալության աշխատակից Մահարրամ Իբրահիմովը (Ալիօղլու):


Եվս երեք մարդ՝ ներառյալ հեռուստաընկերության մեկ այլ աշխատակից, ՊՆ զինծառայող և վարորդը, տարբեր ծանրության աստիճանի վնասվածքներ են ստացել: