16.10.2025
Քարվաճառում ականի վրա մեքենայի պայթելու հետևանքով ադրբեջանցի լրագրողներ են մահացել
prev Նախորդ նորություն

Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահ լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են. Թովմասյան

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 4-ին հանդես է եկել Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու և թիվ 4 արձանագրությունն անվավեր ճանաչելու մասին հայտարարությամբ, որում ասվում է.


«1. Հիմք ընդունելով սույն թվականի հունիսի 3-ին պաշտոնապես ստացված ԱՀ գերագույն դատարանի 2021 թվականի մայիսի 31-ի ԳԴՈ-23 որոշումը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021 թվականի մայիսի 31-ի ժամը 17:00-ից դադարած համարել Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները:


2. Անվավեր ճանաչել 01.06.2021թ. թիվ 4 արձանագրությունը:»

Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի համար մզկիթ է կառուցվում. Դավիթ Բաբայան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան