ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների ներքին գործն է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: "Դա ԱՄՆ ներքին գործն է", - ասել է նա լրագրողներին: VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում: