Ապրիլի 27-ին կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարները քննարկել են առաջիկայում բարձր մակարդակով շփումները: "Կողմերը կարծիքներ են փոխանակել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունների շուրջ, ներառյալ երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով",- ասված է հաղորդագրության մեջ: