26.11.2024
Էրդողանը ժամանել Է Բաքու
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ շրջանակներում առաջարկվում է ՀՀ-ում սկսել ավիացիոն մասերի արտադրություն. ՔԱԿ

ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպել ավիացիոն մասերի արտադրատեսակների արտադրություն: Այս մասին տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեից:


«Այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այս առաջարկով կարող են դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե հետևյալ հեռախոսահամարով՝ 060 434 220, Թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանին մինչև սույն թվականի հունիսի 17-ը»,-ասված է հաղորդագրության մեջ: