Ռուսաստանը միգրանտների պակաս չունի հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար, օրինակ, շինարարության ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Կարող եմ արձանագրել մի իրողություն, որը խոսում է այն մասին, որ միգրանտները վերջին մեկ տարվա ընթացքում շատ քիչ են դարձել, եւ այդ միգրանտները մեզ շատ են պակասում շինարարության ամբիցիոն ծրագրերի իրականացման համար, մենք պետք է կառուցենք ավելի շատ, քան հիմա, բայց դրա համար աշխատանքային ձեռքեր են պետք։ Նույն աշխատանքային ձեռքերը պետք է գյուղատնտեսությունում: Այդ պատճառով միգրանտների դեֆիցիտ, անշուշտ, կա», - հավելել է նա։