Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ցանկացած շարժում սադրիչ ենք համարում. Ռրքեր
ԱՄՆ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորականների կողմից վեց հայ զինվորների գրավմամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ժամանակավոր պաշտոնակատար է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռրքերը:
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը շատ կյանքեր է խլել, ԱՄՆ-ն մտահոգված է, որ սահմանային իրավիճակը կարող է սրվել:
«Միացյալ Նահանգները կողմերին կոչ է անում անհապաղ եւ խաղաղ ճանապարհով կարգավորել այդ միջադեպերը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատված միջազգային սահմանին ցանկացած շարժում համարում ենք սադրիչ և ավելորդ։ ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատման համար և կոչ է անում կողմերին վերադառնալ իրենց ելակետային դիրքեր, դադարեցնել ռազմական ամրությունները և չականապատել չսահամանազատված տարածքները։ Կոչ ենք անում կողմերին՝ հնարավորինս արագ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո», - ասել է Ռիքերը։
Նա նաեւ հավաստիացրել է, որ տարածաշրջանային կարիքները բավարարելու համար Վաշինգրոնը կշարունակի աշխատել միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ: «Բայց միայն հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհով է հնարավոր Հարավային Կովկասի ժողովուրդների իրական բարգավաճումն ու բարեկեցությունը», - ամփոփել է Ֆիլիպ Ռիկերը: