ՊՆ-ն հաստատում է. զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
Պաշտպանության նախարարութունը հայտնում է, որ հայ զինծառայողը մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում:
«Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը», - հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից։
Մինչ այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հայ զինծառայողի ձերբակալման մասին:
Նշվում է, որ հունիսի 8-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Լաչինի հատվածում ձերբակալվել է հայ զինծառայող Արթուր Քարթանյանը:
Բաքուն զինվորին ներկայացնում է որպես «դիվերսանտ»: