29.03.2024
ՊՆ-ն հաստատում է. զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հարավկովկասյան երկաթուղին ձեռք է բերել 27 նոր վագոն

Հունիսի 8-ին Երևանի երկաթուղային կայարանից առաջին փորձնական երթ են մեկնել Տվերի վագոնաշինական գործարանում գնված Հարավկովկասյան երկաթուղու նոր ուղևորատար վագոննեը: Ընկերությունը ձեռք է բերել 27 վագոն. առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, իսկ մնացած մասը կմատակարարվի մինչև հունիսի վերջ:


«Արդեն հունիսի 15-ից նոր վագոնները սկսելու են աշխատել Երևան-Բաթում-Երևան երթուղում: Մենք անում ենք հնարավորինը, որ մեր ուղևորները առավելագույն հաճույք ստանան ուղևորությունից, որպեսզի գնացք նստելուց զգան, որ հանգիստը սկսվում է արդեն վագոնում», – ասաց Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:


Ընկերության ղեկավարը նշել է, որ երկաթուղին կշարունակի թարմացնել շարժակազմը. ամռան վերջին Հայաստան կբերվեն երկու նոր էլեկտրագնացքներ, իսկ հաջորդ տարի ձեռք կբերվի ևս մեկը:


Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը վստահ է, որ նոր գնացքները նոր խթան կհաղորդեն երկաթուղու, զբոսաշրջության ոլորտի և ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսության զարգացմանը:


Նոր շարժակազմը Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի ամենաժամանակակից սերիական արտադրանքն է: Վագոններում հնարավոր դարձավ սպասարկման տարածքներ կազմակերպել՝ տեղադրելով վաճառքի մեքենաներ և սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի մաքրիչներով: Ուղևորատար վագոնների բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով, երկտեղանոց կուպեներում տեղադրված են հեռուստացույցներ: ՀԿԵ-ի ցանկություններին համապատասխան, վագոններում կիրառվել է հատուկ գունային գամման:


Վագոնները շահագործվելու են Երևան – Թբիլիսի և Երևան – Բաթումի երթուղիներում:


ՀԿԵ պատվերի դիմաց վճարելու համար երկարաժամկետ ներդրումային վարկ է տրամադրել Եվրասիական զարգացման բանկը՝ մինչև 1,2 միլիարդ ռուբլու չափով, ութ տարի ժամկետով:


Հարավկովկասյան երկաթուղին 2008 թվականից հայկական երկաթուղու կոնցեսիոներն է: Այս ժամանակահատվածում երկրի ենթակառուցվածքներում ավելի քան 300 միլիոն դոլար է ներդրվել:


 

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 6 թեկնածուի գրանցում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար