14.06.2025
Ինչո՞ւ պատերազմի ժամանակ Փաշինյանը չճանաչեց Արցախը. պարզաբանում է Վանեցյանը
prev Նախորդ նորություն

ԱՊՀ-ի բանակների գլխավոր շտաբների պետերը կքննարկեն ՀՕՊ-ի միացյալ համակարգի վարժանքները

ԱՊՀ-ի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը նիստում կքննարկեն հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի համատեղ զորավարժությունների անցկացումը, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:


«Այսօրվա նիստի ընթացքում մենք կքննարկենք համագործակցության տարածքում ռազմաքաղաքական իրադրությունը, կքննարկենք օդատիեզերական պաշտպանության կառուցման, ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի համատեղ վարժանքի անցկացման և բազմակողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման հարցերը, ինչպես նաեւ կփոխանակենք կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու փորձը», - ասել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը՝ բացելով նիստը:


Նիստը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում, որին մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունները, ինչպես նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունները:

Օգտակար բաղադրիչ է. Լավրովը՝ Ղարաբաղում մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոնի մասին
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը