24.11.2024
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին
prev Նախորդ նորություն

Մակրոնն Ալիևին ուղղված նամակում խորհուրդ է տվել հեշտացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուքը ԼՂ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ազգային տոնի կապակցությամբ, որում խորհուրդ է տվել Բաքվին հեշտացնել Ղարաբաղում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկած առաքելության կազմակերպումը:


Նամակում, մասնավորապես, ասվում է.


«2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից վեց ամիս անց, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում մահացու մարտական գործողություններին, անհրաժեշտ է շարունակել խորը աշխատանքը տեղերում կայուն խաղաղության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Դա, մասնավորապես, նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի խաղաղ սահմանազատում ու ռազմագերիների վերամիավորում իրենց հարազատների հետ։


Կարեւոր է նաև պահպանել բազմազանությունը ժառանգության տարածաշրջանում: Այս կապակցությամբ խորհուրդ եմ տալիս պարզեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջարկված առաքելության կազմակերպումը»։


Վերջում Մակրոնը վստահեցրել է Ալիևին, որ որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան կշարունակի իր բոլոր պարտավորությունների կատարումը՝ իր հովանու ներքո բարձր մակարդակի երկխոսություն հաստատելու համար, և որ ՞ձեր երկրի և Հայաստանի միջև կարող է գտնվել արդար ելակետ, ամուր խաղաղության և համընդհանուր բարգավաճման համար», - ասվում է նամակում: