29.03.2024
 Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների հանդիպումը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կարկառ գետի շահագործման արդյունքում մինչև տարեվերջ 2000 հա հողատարածք ոռոգովի կդառնա

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանում։


Երկրի ղեկավարը նախ ծանոթացել է պետական միջոցներով կառուցվող Կարկառ գետի գլխավոր հանգույցի շինաշխատանքներին: Պատասխանատունների ներկայացմամբ՝ ծրագիրն իրականացվում է ըստ ժամանակացույցի: Նախագահը հանձնարարել է ավելացնել աշխատուժի հնարավորությունները և համակարգն ամբողջությամբ շահագործման հանձնել տարեվերջին:


Արդյունքում կայուն ոռոգովի կդառնան ենթաշրջանի ավելի քան 2 հազար հեկտար հարթավայրային գոտում գտնվող հողատարածքներ, որոնք էականորեն փոխելու են տարածքում գյուղատնտեսական մթերքների արտադրության տեսակարար կշիռը:


Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ է ունեցել Խանապատ և Խրամորթ համայնքների բնակիչների հետ: Քննարկվել են ինչպես անվտանգային, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները: Բարձր գնահատելով երկու համայնքներում տեղահանված տասնյակ ընտանիքների տեղավորման աշխատանքները՝ նախագահն ընդգծել է, որ պետք է շարունակել գործընթացը՝ խոստանալով, որ Կառավարությունն այդ ուղղությամբ կակտիվացնի գործադրվող ջանքերը:


Անդրադառնալով ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ընթացիկ տարում կասֆալտապատվի դեպի Խրամորթ տանող ճանապարհը, կշարունակվեն ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքները, բարձրացված բոլոր խնդիրներին կտրվեն պատշաճ լուծումներ:


Հանրապետության նախագահին ուղեկցում էին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, պաշտոնատար այլ անձինք:


 


 


 


 

Արթուր Աղաբեկյանն ազատվել է ԱՀ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար