Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների ձևաչափը ենթադրում է առանձնազրույց և աշխատանքային ճաշ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ -ը: «Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ռուս-հայկական հարաբերություններին՝ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակներում: Կլինի առանձնազրույց, այնուհետև աշխատանքային ճաշ»,- տեղեկացրել է Կրեմլի խոսնակը: