Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում, Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն երկկողմ հանդիպում է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ: Վրաստանի պաշտպանության նախարարությանը հղում անելով 1tv.ge կայքը գրում է, որ Հուլուս Աքարի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգության քաղաքականությունը և երկկողմ համագործակցության ուղղությունները: Խոսքը վերաբերել է նաև Թուրքիայում և Վրաստանում անցկացված բազմազգ զորավարժություններին մասնակցելու կարևորությանը: Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորել է երկարամյա ռազմավարական համագործակցությունը, Թուրքիայից ստացված փորձագիտական և նյութատեխնիկական աջակցությունը, որը կարևոր դեր է խաղացել Զինված ուժերի զարգացման գործում: Ավելի վաղ Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ: