25.11.2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել. 1 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Անկարան չի անտեսի Ուկրաինայի հետ սերտ հարաբերությունները. Չավուշօղլու

Թուրքիան չի անտեսի Ուկրաինայի հետ սերտ հարաբերությունները՝ չնայած ՌԴ-ի հետ սերտ կապերին՝ Կիեւի եւ Մոսկվայի միջեւ լարվածության պայմաններում: Դրա կարգավորման համար դիվանագիտություն է հարկավոր։


Այս մասին հայտարարել է թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է դեկտեմբերի 24-ին "ՌԻԱ նովոստին":


«Հակամարտությունը Ռուսաստան-Ուկրաինա եւ Ռուսաստան-ՆԱՏՕ հասել է վտանգավոր չափերի: Այն, որ մենք Ռուսաստանի հետ համապարփակ հարաբերություններ ունենք, չի նշանակում, որ մենք անտեսելու ենք մեր սկզբունքներն ու սերտ հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Նման բարդ հավասարումների լուծման մեջ մենք անում ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր ազգային անվտանգության համար։ Դա բարդ աշխատանք է, բայց հենց դրա համար էլ դիվանագիտություն է պետք», - հայտարարել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Միջազգային անվտանգության ակադեմիայի նիստում տեսակոնֆերանսի ռեժիմով։