25.11.2024
ՌԴ խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 2 հազար մարդու անվտանգ մուտքն ու ելքը ԼՂ
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ պետությունները գազի ընդհանուր շուկայի ճանապարհին են

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ստեղծման չհամաձայնեցված զգայուն հարցերը քննարկել են անդամ երկրների էներգետիկայի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարները ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Թեմիրբեկ Ասանբեկովի նախագահությամբ կայացած բանակցություններում:


Միջոցառումը կայացել է նախօրեին՝ դեկտեմբերի 23-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։


Բացելով միջոցառումը՝ ԵՏՀ նախարարն ընդգծել է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծերի և անդամ պետությունների տարածքներում տեղակայված գազատրանսպորտային համակարգերի հասանելիության միասնական կանոնների համաձայնեցման շուրջ ակտիվ ընթացող երկխոսության կարևորությունը: Նա կարևորել է նախկինում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ կատարումը։


Խորհրդակցության մասնակիցները հաստատել են ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների ոչ խտրական և թափանցիկ գնահատում ապահովելու անհրաժեշտությունը, կարծիքներ են փոխանակել երկկողմ միջազգային պայմանագրերի գործողության և շուկայի մասնակիցների որոշման առանձնահատկությունների վերաբերյալ:


Կողմերը պատրաստակամություն են հայտնել կարգավորել գազի մատակարարման հատկապես զգայուն հարցերը եւ պայմանավորվել են շարունակել առարկայական խորհրդակցությունները միջազգային պայմանագրի նախագծերի առանձին դրույթների եւ մուտքի միասնական կանոնների համաձայնեցման շուրջ:


Վերջնական որոշումը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից կընդունվի հաջորդ տարվա գարնանը։