26.11.2024
Հայ-թուրքական գործընթացը կկործանի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները. Իբրահիմ Քալին
prev Նախորդ նորություն

Սահմանային վեճերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական ու դիվանագիտական ​​ճանապարհով. Զաս

ՀԱՊԿ-ը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը և մշտական ​​կապի մեջ է հայկական կողմի հետ։ Այս մասին «Союзники. ОДКБ» պարբերականին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:


Նա նշել է, որ օրեր առաջ աշխատանքային այցով եղել է Երևանում, որտեղ ՀՀ ղեկավարության հետ քննարկել է  տարածաշրջանում տիրող իրավիճակը։


«Ես բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը, որը շատ կարևոր խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում և, կողմերի համաձայնությամբ, փաստացի ստանձնել է միջնորդի դեր՝ արյունալի պատերազմի հետևանքները կարգավորելու գործում։ ՌԴ այս ջանքերը հնարավորություն են տվել դադարեցնելու ռազմական գործողությունները, փրկել հսկայական թվով կյանքեր, կարճ ժամանակում վերականգնել ռազմական գործողություններից տուժած տարածքները, նրանց բնակիչներին ապահովել սննդով, հագուստով և դեղորայքով»,- ասել է Զասը։


Պաշտոնյան նաև ասել է, որ ՀԱՊԿ-ն աջակցում է նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության մեջ պարունակվող Հայաստանի և Ադրբեջանի մտադրություններին՝ պետությունների միջև սահմանագծման հանձնաժողովի ստեղծման և սահմանազատման գործընթացի հետ կապված:


"ՀԱՊԿ-ում համոզված են, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական ու դիվանագիտական ​​ճանապարհով",- հավելել է նա։